Ադրբեջանն իր միջազգային օդանավակայաններում կդադարեցնի վիզաների տրամադրումը Իրանի քաղաքացիներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Բաքվում Իրանի դեսպանատանը։
Նշվում է, որ հունիսի 23-ից ուժի մեջ կմտնի Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրման կասեցումը։ Իրանի դեսպանատունը խնդրել է Ադրբեջան այցելել ծրագրող իր քաղաքացիներին նախապես վիզա ստանալ առցանց կամ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում։
Հունիսի սկզբին Ադրբեջանը կոչ էր արել իր քաղաքացիներին չայցելել Իրան։ Ավելի վաղ Բաքուն պերսոնա նոն գրատա էր հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Թեհրանն «Ադրբեջանի կառավարության նման պահվածքը հակասում է բարիդրացիության սկզբունքներին»։ Հունվարին Ադրբեջանը տարհանել էր Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումից հետո։
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի
Նախորդ գիշեր Ազովի ծովի Տագանրոգի ծոցում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման է ենթարկվել օտարերկրյա 2 բեռնատար նավ, որոնց անձնակազմերում, ընդհանուր...





































