Առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն: Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է այն կոնգրեսականների անունները, որոնք կժամանեն Հայաստան։ Նրանք են՝ Էնդի Լևինը, Ջիմ Կուպերը, Բիլլի Լոնգը, Դիանա Դեգեթըմ Գարի Քոնոլը, Ջոն Գարամենդին, Դեյվիդ Փրայսը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայտնել էր ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների Հայաստան կատարելիք այցի մասին։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում, որի անդամները հաճախ են այցելում Ուկրաինա, Վրաստան և Հայաստան։ Սարգսյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ի տարբերություն սեպտեմբերի 17-19-ը Հայաստան այցելած պատվիրակության անդամների՝ Նենսի Փելոսիի գլխավորությամբ, այս 7 կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն։