ՄԱԿ ԳԱ-ի շրջանակում մեր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ես ներկայացրել եմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ կանխելու նոր ագրեսիան։
Այդ մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Նյու Յորք մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնցից ուշագրավ էին Իրանի նախագահ Ռաիսիի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և ԵԽ նախագահ Շառ Միշելի հետ հանդիպումը։
Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ
ՌԴ անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանն այսօր փաստացի կրկնում է այն ուղին, որով անցնում էր...




































