Աշխատանքային այցով Հունաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես Twitter-ում հայտնել է Հունաստանի ԱԳՆ-ն, կողմերը «հաստատել են հունա-հայկական բարեկամությունը և ամուր պատմական կապերը»։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Եվրամիությանն առնչվող հարցերի շուրջ։
Ավելի վաղ Armenia Today-ը հաղորդել էր, որ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։



































