Երեւանում ավանդական ջահերով երթն ավարտվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Երթի մասնակիցները ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ՝ հարգելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի ելույթից և Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրման արարողությունից հետո:
Այս տարի միջոցառմանը մասնակցել են Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի նախաձեռնած նստացույցի մասնակիցները:






















































