• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հունիս 2026 20:47
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության «Դարերի միասնություն» հուշարձանը և կավելանան ռուսական դպրոցները

Արտաքին քաղաքական, Տարածաշրջան,
08 Ապրիլ 2022 18:43
ShareShareShare
Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության «Դարերի միասնություն» հուշարձանը և կավելանան ռուսական դպրոցները
telegram

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը մեր դաշնակցային և ռազմավարական գործընկերության ուղենշային տարեթվերն են: Այս մասին ուրբաթ օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ այդ ամսաթվերին նվիրված բազմաթիվ միջոցառումներ հետևողականորեն իրականացվում են։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրային և ներդրումային առաջատար գործընկերը և հավելել է, որ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում գերազանցում է 30 %-ը: «Մենք գոհունակությամբ նշել ենք, որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված անկումից հետո մեզ հաջողվել է ապրանքաշրջանառությունը վերադարձնել կայուն աճի տիրույթ։ Անցյալ տարի այն կազմել է ավելի քան 2,6 մլրդ դոլար»,- հայտնել է ռուս նախարարը։

Համագործակցության առանցքային ուղղություններից Լավրովը մատնանշել է էներգետիկան՝ ներառյալ ատոմային էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան և նշել, որ ներկայումս շուրջ 20 ռուսական տարածաշրջաններ Հայաստանի մարզերի հետ համագործակցության համաձայնագրեր ունեն:

Լավրովի տեղեկություններով՝ մշակույթի, կրթության, տեղեկատվության, զբոսաշրջության, սպորտի ոլորտներում համագործակցության խորացման շրջանակներում Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության «Դարերի միասնություն» հուշարձանը, Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր, իսկ Հայաստանում՝ Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Բացի այդ, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Հայաստանում կավելանա ռուսական դպրոցների թիվը, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ուսանողական և ակադեմիական փոխանակումների ավելացման մասին:

Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարման կարևորության մասին:

«Մենք անդրադարձել ենք այն հարցերին, որոնք քննարկվել են մեր առաջնորդների մակարդակով՝ ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծումը և սահմանային կայունության և վստահության ամրապնդման հետագա քայլերը։ Հուսով ենք, որ ամենամոտ ապագայում նման հանձնաժողով կստեղծվի: Համենայնդեպս, մենք այդ ճանապարհին որևէ խոչընդոտ չենք տեսնում»,- հայտարարել է ռուս նախարարը։

Նա կարևորել է հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերի շարունակումը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության վերսկսումը, որը կոնկրետ ուղղությամբ քննարկում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման հետ կապված հարցեր:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև տեղեկացրել է, որ այսօր երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՌԴ արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023 թթ. խորհրդատվությունների ծրագիրը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին, որոնք «ուղղված են հումանիտար ճգնաժամին»:

Նա հիշատակել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում գազատարի «վթարի» մասին, որի հետևանքով Ղարաբաղը երկար ժամանակ զրկված է եղել գազամատակարարումից, անդրադարձել է հրադադարի ռեժիմի մշտական խախտումներին, մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Փառուխ գյուղի հատվածում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ներխուժմանը, Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությանը:

Միրզոյանն ասել է, որ այդ հարցերն առաջնահերթ էին Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ բանակցություններում։ «Կցանկանայի կրկին ընդգծել, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի կասեցման գործում։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում»,- հայտարարել է Միրզոյանը՝ հավելելով, որ այսօր առաջնային հարցը հայ ռազմագերիների վերադարձն է, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանումն է այն տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հայաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարելի է հասնել բացառապես բանակցությունների միջոցով։

telegram
Tags: Արարատ Միրզոյանհայ-ռուսական բարեկամությունՍերգեյ Լավրով

Հարակից հրապարակումներ

Իրանական կողմը հարվածել է ամերիկյան ավիաբազայի

Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին

06 Հունիս 2026 14:39

Իրանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին՝ ի պատասխան Սիրիկ և Քեշմ կղզիների վրա կատարված հարձակման,...

СМИ: Трамп отверг предложение Ирана по Ормузскому проливу

Կա՛մ երկկողմ համաձայնագիր, կա՛մ կոշտ մեթոդներ․ Թրամփը՝ Իրանի մասին

06 Հունիս 2026 10:51

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մոտ ժամանակում ավարտին հասցնել Իրանի հետ կապված գործողությունները՝ կա՛մ...

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50

Նախորդ գիշեր Ազովի ծովի Տագանրոգի ծոցում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման է ենթարկվել օտարերկրյա 2 բեռնատար նավ, որոնց անձնակազմերում, ընդհանուր...

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

05 Հունիս 2026 08:41

ՌԴ անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանն այսօր փաստացի կրկնում է այն ուղին, որով անցնում էր...

«Велосипеда не было» — Захарова отвергла связь отношений РФ и Армении с выборами

ՌԴ-ն ՀՀ նախընտրական արշավի հետ կապված քայլեր չի ձեռնարկել. Զախարովա

04 Հունիս 2026 17:42

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի հետ հարաբերությունները չի կապում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների...

TRIPP-ի իրականացումը կասկածի տակ է մասնակիցների տնտեսական հետաքրքրության բացակայության պատճառով․ փորձագետ

ԱՄՆ-ից հավանություն են տվել TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծմանը

04 Հունիս 2026 14:53

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) տնօրենների խորհուրդը հավանություն է տվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման...

Load More
Xosum
  • Լուրեր
Антикоррупционный комитет сообщил о новых задержаниях по делу о предвыборном подкупе

ՀԿԿ-ն հայտնել է ընտրակաշառքի գործով ձերբակալությունների մասին

06 Հունիս 2026 20:25
Ստեփանավանում կարկուտի պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել

Ստեփանավանում կարկուտի պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել

06 Հունիս 2026 18:30
«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել է Ջրափիում քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին

«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել է Ջրափիում քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին

06 Հունիս 2026 17:47
Գեղարքունիքում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխարի ու գառի․ ԶԼՄ

Գեղարքունիքում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխարի ու գառի․ ԶԼՄ

06 Հունիս 2026 15:00
Իրանական կողմը հարվածել է ամերիկյան ավիաբազայի

Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին

06 Հունիս 2026 14:39
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Հրազդանի նախկին քաղաքապետի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Հրազդանի նախկին քաղաքապետի գույքը

06 Հունիս 2026 14:20
Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով բրիգադային գեներալ է զոհվել. ԶԼՄ

Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով բրիգադային գեներալ է զոհվել. ԶԼՄ

06 Հունիս 2026 14:16
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ծեծի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

«Ուժեղ Հայաստան»-ի 6 ներկայացուցչի ձերբակալման որոշում է կայացվել. ՔԿ

06 Հունիս 2026 13:20

Ընդդիմությանն ընտրություններից հեռացնելն անընդունելի է․ Զախարովա

06 Հունիս 2026 13:02
Իտալացի և ֆրանսիացի սկաուտները կհետևեն Սպերցյանի և Թիկնիզյանի խաղին

Իտալացի և ֆրանսիացի սկաուտները կհետևեն Սպերցյանի և Թիկնիզյանի խաղին

06 Հունիս 2026 12:43
Прокуратура обвинила покойного экс-главу СНБ в подлоге по делу «1 марта»

ԱԱԾ հանգուցյալ նախկին տնօրենը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով

06 Հունիս 2026 12:05

Forbes-ը Նուբար Աֆեյանին ներառել է ԱՄՆ-ի մեծագույն նորարարների շարքում

06 Հունիս 2026 12:00
Էլինա Ավանեսյանը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Էլինա Ավանեսյանը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

06 Հունիս 2026 11:32
Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

ՀՀ արտադրանքի ստուգումը միտված է սպառողների պաշտպանությանը․ Օվերչուկ

06 Հունիս 2026 11:12
СМИ: Трамп отверг предложение Ирана по Ормузскому проливу

Կա՛մ երկկողմ համաձայնագիր, կա՛մ կոշտ մեթոդներ․ Թրամփը՝ Իրանի մասին

06 Հունիս 2026 10:51
Տարադրամի փոխարժեքը հունիսի 6-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 6-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

06 Հունիս 2026 10:19
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 6-ին

06 Հունիս 2026 07:36
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48
ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30
«По примеру Беларуси»: Ашотян предложил организовать митинг для обращения к Трампу по освобождению армянских пленных из Баку

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է․ փաստաբան

05 Հունիս 2026 23:51
Вардеванян: гарантии равенства предвыборной кампании в Армении нарушены

Ունենք հավասարության սկզբունքի խաթարում. Վարդևանյան

05 Հունիս 2026 23:45
Ծաղիկները սպասում են ընտրություններին

Ծաղիկները սպասում են ընտրություններին

05 Հունիս 2026 23:24
СМИ сообщили о недовольстве в правящей партии поведением Пашиняна

Ժամերի ընթացքում ընտրակեղծարարները պիտի բանտում հայտնվեն. Փաշինյանը՝ իրավապահներին

05 Հունիս 2026 23:08
На бывшего мэра Еревана завели уголовное дело

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

05 Հունիս 2026 22:31
Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

05 Հունիս 2026 21:08
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

05 Հունիս 2026 20:51
Антикоррупционный комитет сообщил о новых задержаниях по делу о предвыборном подкупе
Իրավունք

ՀԿԿ-ն հայտնել է ընտրակաշառքի գործով ձերբակալությունների մասին

06 Հունիս 2026 20:25

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ընտրակաշառք տալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու գործով մի շարք անձանց ձերբակալելու մասին։...

Read moreDetails
Ստեփանավանում կարկուտի պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել
Հասարակություն

Ստեփանավանում կարկուտի պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել

06 Հունիս 2026 18:30

Ստեփանավանում կարկտահարության հետևանքով սահմանվել է արտակարգ ռեժիմ, հայտնում է քաղաքի համայանքապետերանը։ Ըստ հաղորդագրության՝​ տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ