Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ մտադիր է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ քննարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների հետագա մարտավարությունը։ Այս մասին հայտնում է TACC-ը:
«Նրա հետ միասին կկառուցենք գործընթացի հետագա տրամաբանությունը։ Ես միշտ նշել եմ, որ պատրաստ եմ բանակցություններ վարել ՌԴ-ի և Ուկրաինայի արտգործնախարարների մակարդակով՝ պայմանով, որ, իհարկե, պարոն Լավրովը պատրաստ է հարցերի սուբստանտիվ քննարկմանը և կոնկրետ խնդիրների լուծմանը»,-հայտարարել է Կուլեբան:
Հիշեցնենք, որ երեկ Չավուշօղլուն Մոսկվայում Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ Անկարան հավատում է իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը: