Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: ԱԳՆ-ն հրապարակել է նրանց անունները:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը հայտնել էր, որ Հայաստանին է վերադարձրել 10 ռազմագերիների: Նշվել էր, որ զինծառայողները հանձնվել են ԵՄ միջնորդությամբ: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ խոսքը նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների մասին է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանը դիմել էր ռազմական ագրեսիայի՝ ՀՀ տարածքի նկատմամբ, ինչի հետևանքով զոհեր, վիրավորներ, ինչպես նաև գերեվարված զինծառայողներ ունեինք:



































