• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հուլիս 2026 15:34
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ն կարող է բախվել տնտեսական խոր ճգնաժամի․ ՌԴ ԱՀԾ

Արտաքին քաղաքական, Քաղաքականություն,
28 Հուլիս 2026 14:40
ShareShareShare
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ն կարող է բախվել տնտեսական խոր ճգնաժամի․ ՌԴ ԱՀԾ
telegram

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ Բրյուսելում հասկանում են Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու դեպքում, ասված է ռուսական հատուկ ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ։

«Բրյուսելը չպետք է ակնկալի, թե ԵԱՏՄ երկրները թույլ չեն տա, որ երևանյան քաղաքական անձնակազմը սուզվի, ջրի երեսին կպահեն նրան և կհովանավորեն նրա մարաթոնյան լողը դեպի ԵՄ»,- նշված է հայտարարությունում։

Ռուսական հատուկ ծառայության վարկածով՝ ԵԱՏՄ-ին մասնակցությունից ստացվող տնտեսական օգուտների դադարեցումը Հայաստանին կզրկի միության երկրների հաշվին հնարավոր կորուստները փոխհատուցելու հնարավորությունից։ ԱՀԾ-ում նաև պնդում են, որ Եվրամիությունը չի կարողանա Երևանին փոխհատուցել բազմամիլիարդանոց ծախսերը՝ սեփական տնտեսական խնդիրների և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության հետևանքների պատճառով։

Հաղորդագրության համաձայն՝ մի շարք եվրոպական երկրներ իբրև արդեն իսկ ազդանշան են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները հայկական արտադրանքի համար՝ ի վնաս ազգային արտադրողների։ Միևնույն ժամանակ, ըստ ԱՀԾ-ի, Բրյուսելը մտադիր է շարունակել հրապարակայնորեն աջակցել Երևանի եվրաինտեգրման կուրսին՝ գործնական օգնության բացակայությունը բացատրելով նրանով, որ գործընթացի հետագա առաջմղումը կախված է բացառապես Հայաստանից և եվրաինտեգրման ճանապարհին նրա «ձեռքբերումներից»։

Ռուսական կողմի պնդմամբ՝ եվրոպական կառույցները պահանջում են նաև կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում, խզել հումանիտար կապերը Ռուսաստանի հետ և ճնշել նման կուրսի ներքին ընդդիմադիրներին։ Որպես խրախուսում, ըստ ԱՀԾ-ի, Բրյուսելը մտադիր է օգտագործել Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հեռանկարը, ինչպես նաև ապագայում երկիրը «բարգավաճ խաչմերուկի» վերածելու խոստումները։

ՌԴ ԱՀԾ հայտարարությունը հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից մեկ օր անց։ Հայաստանի կառավարության տվյալներով՝ կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները և երկկողմ տնտեսական համագործակցության խնդիրները։ Փաշինյանը խնդրել է միջոցներ ձեռնարկել դեպի ՌԴ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները կարգավորելու համար, ինչպես նաև հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո։ Կրեմլում հայտնել են, որ զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, և կրկին շեշտել են ԵԱՏՄ-ում հետագա մնալու կամ ԵՄ-ին անդամակցելու հարցով Հայաստանում համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։

Զրույցը տեղի է ունեցել դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումների և Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման կուրսի շուրջ Մոսկվայի ու Երևանի տարաձայնությունների ֆոնին։ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ միաժամանակյա մասնակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է, մինչդեռ հայկական ղեկավարությունը ընդգծում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի դնում և հանրաքվեի անցկացումը թույլատրելի է համարում միայն ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո։

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարել էր, որ Փաշինյանի և Պուտինի զրույցը հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի հաղթահարման սկիզբ չի դարձել։ Նրա կարծիքով՝ Մոսկվան Երևանից սպասում էոչ թե բացատրություններ, այլ վերջնական ռազմավարական ընտրություն։ Քաղաքագետը նաև կարծում է, որ Փաշինյանի եվրոպական շփումները չեն օգնել հանել դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումները, իսկ Երևանի և Կրեմլի հաղորդագրությունները ցույց են տվել կողմերի տարբեր առաջնահերթությունները. հայկական կողմը կենտրոնացել է տնտեսական հարցերի, իսկ ռուսականը՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման և հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վրա։

2025 թվականի հունվարին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին:

Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների առաջնորդները Հայաստանին կոչ էին արել եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնել։ Ռուս պաշտոնյաները նաև նախազգուշացրել էին Հայաստանին՝ Եվրոպական միություն մտնելու դեպքում մի շարք տնտեսական առավելությունների հնարավոր կորստի մասին: Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով հանրաքվեն հնարավոր է միայն, երբ Երևանը պաշտոնապես կդիմի Եվրոպական միությանը կամ երբ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ:

Մայիսի վերջից և հունիսի սկզբից Մոսկվան արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։ Հուլիսի 27-ից սահմանափակվել էր նաև կաթնամթերքի ներմուծումը ՌԴ։

telegram
Tags: ԵԱՏՄԵՄՀայաստանՌԴ ԱՀԾ

Հարակից հրապարակումներ

Путин провел телефонный разговор с Алиевым

Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Պուտինը խոսել է Ալիևի հետ

28 Հուլիս 2026 13:20

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով երկկողմ և միջազգային արդիական հարցեր, հայտնել է...

ԱԺ-ն ավելի քան 240 մլն դրամ կհատկացնի ՄԱԿ-ի ծրագրին․ ԶԼՄ

ԱԺ-ն ավելի քան 240 մլն դրամ կհատկացնի ՄԱԿ-ի ծրագրին․ ԶԼՄ

28 Հուլիս 2026 11:34

Ազգային ժողովի աշխատակազմը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ կնքված ֆինանսավորման համաձայնագրով պարտավորվել է կառույցին հատկացնել 240,6 մլն դրամ (շուրջ 630...

Путин и Пашинян обсудили по телефону сотрудничество в энергетике и договорились о личной встрече

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում մատնանշել է ԵԱՏՄ-ի շուրջ հանրաքվեի անհրաժեշտությունը

28 Հուլիս 2026 10:09

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուլիսի 27-ին կայացած հեռախոսազրույցում ընդգծել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վերաբերյալ...

Հայաստանը դրժել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը. Զախարովա

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր․ Զախարովա

27 Հուլիս 2026 23:25

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը, հայտարարել...

ԵՄ առաքելությունը չպետք է դառնա քաղաքական գործիք․ Ամստերդամ

Եկեղեցու դեմ պայքարն «անհեռանկար է»․ Ամստերդամ

27 Հուլիս 2026 22:13

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները կարող են հանգեցնել...

Партия Самвела Карапетяна представила концепцию безопасности Армении с акцентом на технологии и защиту неба

Կարապետյանը ՀՀ տնտեսական քաղաքականությունը համեմատել է Էստոնիայի ու Վրաստանի հետ

27 Հուլիս 2026 21:26

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն Էստոնիայի և Վրաստանի տնտեսական զարգացման մոտեցումները համեմատել է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության...

Load More
Xosum
  • Լուրեր
Մինչև 8 մլն դրամ․ ՆԳՆ-ն «գոլդ» համարանիշների նոր գներ է սահմանել

Մինչև 8 մլն դրամ․ ՆԳՆ-ն «գոլդ» համարանիշների նոր գներ է սահմանել

28 Հուլիս 2026 15:08
Բուխարեստում կանցկացվի հայկական մշակույթի Strada Armenească հոբելյանական փառատոնը

Բուխարեստում կանցկացվի հայկական մշակույթի Strada Armenească հոբելյանական փառատոնը

28 Հուլիս 2026 15:02
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ն կարող է բախվել տնտեսական խոր ճգնաժամի․ ՌԴ ԱՀԾ

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ն կարող է բախվել տնտեսական խոր ճգնաժամի․ ՌԴ ԱՀԾ

28 Հուլիս 2026 14:40
Около 900 скаутов и спортсменов из 23 стран собрались в лагере Homenetmen в Армении

Բյուրականում մեկնարկել է ՀՄԸՄ-ի 13-րդ համահայկական բանակումը՝ 900 մասնակցով

28 Հուլիս 2026 14:00
Պաշտոնական․ Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Պաշտոնական․ Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ

28 Հուլիս 2026 13:55
«Հետքը» հայտնել է Ավետ Կոնջորյանի ծեծին նախորդած տարաձայնությունների մասին

«Հետքը» հայտնել է Ավետ Կոնջորյանի ծեծին նախորդած տարաձայնությունների մասին

28 Հուլիս 2026 13:54
Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ

28 Հուլիս 2026 13:45
Путин провел телефонный разговор с Алиевым

Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Պուտինը խոսել է Ալիևի հետ

28 Հուլիս 2026 13:20
«Ճախրուկ» փառատոն․ հատուկ կարիքներով երեխաների մշակութային կրթության ծրագրերը (ուղիղ)

«Ճախրուկ» փառատոն․ հատուկ կարիքներով երեխաների մշակութային կրթության ծրագրերը (ուղիղ)

28 Հուլիս 2026 12:59
Ֆրանսիայի հրդեհները վատթարագույնն են Երկրորդ աշխարհամարտից ի վեր․ Մակրոն

Ֆրանսիայի հրդեհները վատթարագույնն են Երկրորդ աշխարհամարտից ի վեր․ Մակրոն

28 Հուլիս 2026 12:36
ԱԺ-ն ավելի քան 240 մլն դրամ կհատկացնի ՄԱԿ-ի ծրագրին․ ԶԼՄ

ԱԺ-ն ավելի քան 240 մլն դրամ կհատկացնի ՄԱԿ-ի ծրագրին․ ԶԼՄ

28 Հուլիս 2026 11:34
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների համարանիշերի չափորոշիչներում (ուղիղ)

Փոփոխություններ տրանսպորտային միջոցների համարանիշերի չափորոշիչներում (ուղիղ)

28 Հուլիս 2026 11:27
Ոստիկանությունը հայտնաբերել է եկեղեցու այգում գտնված նորածնի մորը

Վանաձորում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին․ ՔԿ

28 Հուլիս 2026 10:50
Путин и Пашинян обсудили по телефону сотрудничество в энергетике и договорились о личной встрече

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում մատնանշել է ԵԱՏՄ-ի շուրջ հանրաքվեի անհրաժեշտությունը

28 Հուլիս 2026 10:09
Բարսելոնայի մետրոյում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է գրեթե 140 մարդ

Բարսելոնայի մետրոյում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է գրեթե 140 մարդ

28 Հուլիս 2026 10:05
Իրանը մերժել է ԱՄՆ-ի պահանջները

Իրանը մերժել է ԱՄՆ-ի պահանջները

28 Հուլիս 2026 09:53
Թրամփը լավատեսորեն է տրամադրված Ուկրաինայի հարցով խաղաղության հնարավորությանը. ԶԼՄ

Թրամփը լավատեսորեն է տրամադրված Ուկրաինայի հարցով խաղաղության հնարավորությանը. ԶԼՄ

28 Հուլիս 2026 09:09
Թրամփը բացառել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը մինչև գործարքի կնքում

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում տիրող բարեկամական մթնոլորտի մասին

28 Հուլիս 2026 08:49

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 28-ին`ըստ հայաստանյան բանկերի

28 Հուլիս 2026 08:09
ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 24-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 28-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

28 Հուլիս 2026 07:35
Погода в Армении и в Арцахе 10 июля: ожидается облачная погода с осадками

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 28-ին

28 Հուլիս 2026 07:33
Суд заочно арестовал обвиняемого по делу о руководстве криминальной иерархией 

Մոր սպանության մեջ մեղադրվող եղբայրներից մեկը կգտնվի բժշկական հսկողության ներքո

28 Հուլիս 2026 00:27
Հայաստանը դրժել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը. Զախարովա

ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր․ Զախարովա

27 Հուլիս 2026 23:25
Иран и США обменялись новыми ударами

Թրամփն անընդունելի է համարել Թուրքիային F-35-ների վաճառքի վերաբերյալ ցուցումները

27 Հուլիս 2026 22:56
ԵՄ առաքելությունը չպետք է դառնա քաղաքական գործիք․ Ամստերդամ

Եկեղեցու դեմ պայքարն «անհեռանկար է»․ Ամստերդամ

27 Հուլիս 2026 22:13
Партия Самвела Карапетяна представила концепцию безопасности Армении с акцентом на технологии и защиту неба

Կարապետյանը ՀՀ տնտեսական քաղաքականությունը համեմատել է Էստոնիայի ու Վրաստանի հետ

27 Հուլիս 2026 21:26
В Грузию не пропустили более 22 тысяч роз из Армении

ՌԴ-ն հայտնել է, որ կանխել է Բելառուսի տարածքով հայկական վարդերի ներմուծման փորձը

27 Հուլիս 2026 21:00
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների վերաքննիչ բողոքների գործով «դատը»

27 Հուլիս 2026 20:27

Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է տնտեսական խնդիրների մասին

27 Հուլիս 2026 19:37
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

27 Հուլիս 2026 19:31
Մինչև 8 մլն դրամ․ ՆԳՆ-ն «գոլդ» համարանիշների նոր գներ է սահմանել
Տարածաշրջան

Մինչև 8 մլն դրամ․ ՆԳՆ-ն «գոլդ» համարանիշների նոր գներ է սահմանել

28 Հուլիս 2026 15:08

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) փոփոխություններ է կատարել մեծ և առանձնահատուկ պահանջարկ ունեցող տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների չափորոշիչներում։ Նոր համադրությունների ներդրումը...

Read moreDetails
Բուխարեստում կանցկացվի հայկական մշակույթի Strada Armenească հոբելյանական փառատոնը
Մշակույթ

Բուխարեստում կանցկացվի հայկական մշակույթի Strada Armenească հոբելյանական փառատոնը

28 Հուլիս 2026 15:02

Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Բուխարեստի «Դիմիտրիե Բրենդզա» բուսաբանական այգում կանցկացվի Strada Armenească 10-րդ հոբելյանական փառատոնի, որը կմիավորի Հայաստանի, Ռումինիայի և...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ