Հայաստանում հուլիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժգնանա մինչև 14-17 մ/վ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է +35-37 աստիճան, երեկոյան՝ +31-33 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +26-30 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +26-29 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32-35 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է +24-29 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +25-28 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +26-28 աստիճանի, հովտային շրջաններում՝ +29-32 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +26-29 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +31-36 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +35-37 աստիճան, հովտային շրջաններում՝ +36-38 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +35-38 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +26-29 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +36-39 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +26-29 աստիճան, հովտային շրջաններում՝ +32-35 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 30 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։





































