Հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը միացել է Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգության՝ «Պոզիտանո»-ի դերասանական կազմին, որի գլխավոր դերերում են Մեթյու Մակքոնահին և Զոի Սալդանան, հայտնում է Deadline-ը։
Ֆիլմի ռեժիսորն «Օսկարի» դափնեկիր Դանիել Ռոյերն է։ Նախագծում նկարահանվել են Սալվատորե Էսպոզիտոն, Միշել Սավոյան և Լորենցո դե Մուրը։
Ֆիլմը պատմում է զարդերի գողի մասին, որը համաձայնում է օգնել խորհրդավոր կնոջ կատարել համարձակ կողոպուտ։ Սակայն այս համագործակցությունը փոխում է նրա կյանքը և հանգեցնում հետևանքների, որոնք շատ ավելի կարևոր են, քան պարզապես ֆինանսական շահույթը։
Առաջիկա ամիսներին Կարագուլյանին կարելի է տեսնել նաև Դեյվիդ Ֆինչերի «Քլիֆ Բութի արկածները» ֆիլմում, որի թողարկումը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերին, ինչպես նաև Ադամ Շանկմանի «Պայուսակով մարդը» Սուրբծննդյան կատակերգությունում, որը կթողարկվի 2026 թվականի դեկտեմբերին։
Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 2025 թվականի փետրվարին Critics Choice Awards-ում արժանացել էր «Լավագույն ֆիլմ» մրցանակին։






































