Հայ դերասարանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Լոս Անջելեսում կայացած Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին։ Այս մասին «Ինստագրամ»-ի իրենց էջերում տեղեկացրել են ու լուսանկարներ հրապարակել ֆիլմի դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը:
«Անորան» 2024 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգական-դրամատիկական ֆիլմ է, որը պատմում է Բրուքլինի մերկապարուհի Անորայի և ռուս օլիգարխի որդու՝ Վանյա Զախարովի հարաբերությունների մասին։ Երկրորդ պլանի դերերում հանդես են եկել Յուրա Բորիսովը, Կարագուլյանը, Թովմասյանը և Ալեքսեյ Սերեբրյակովը:
Ֆիլմի պրեմիերան կայացել էր 2024 թվականի մայիսի 21-ին՝ Կաննի 77-րդ կինոփառատոնում, որտեղ արժանացել էր «Ոսկե արմավենու ճյուղին»։ Ֆիլմը, ըստ աղբյուրի, լայն ճանաչում է ձեռք բերել և համաշխարհային տոմսարկղերում հավաքել է 25,5 մլն դոլար՝ 6 միլիոն արտադրական բյուջեով։ Կարագուլյանի և Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը 2024 թվականի դեկտեմբերին ներկայացվել էր «Ոսկե գլոբուս»-ի։ Ֆիլմը ներկայացվել էր նաև «Օսկարի» վեց անվանակարգում