Դատարանը մասնակի բավարարել է Արցախի պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի նախկին հրամանատար և Արցախի հերոս Կարեն Ջալավյանի (Քյոխ) դատական հայցն ընդդեմ բլոգեր Ռոման Բաղդասարյանի, Armenia Today-ը տեղեկացել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից։
Դատական հայցի հիմքում Բաղդասարյանի՝ փետրվարի 5-ի գրառումը և ուղեկցող տեքստն էր։ Դատարանը պարտավորեցրել է Բաղդասարյանին հրապարակային՝ Ֆեյսբուքի միջոցով հերքել խոսքերը, թե «Ջալավյանը զինվորներից սնունդ է գողացել և նրանց առանց ջրի է պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է զինվորներին, սովամահ արել և ատել է Հայաստանից ժամանած զինվորներին»։ Բացի այդ, դատարանը նրան պարտավորեցրել է որպես փոխհատուցում Քյոխին վճարել 100 դրամ (Ջալավյանը պահանջել էր 500 000 դրամ փոխհատուցում):
Ջալավյանը հայցում իր վերաբերյալ գրառումը «պատիվն ու արժանապատվությունն արատավորող» էր անվանել։
Ջալավյանն Արցախյան առաջին պատերազմի և 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից է, Արցախի հերոս։






































