Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված Irakli Lolua Cup կայծակնային շախմատի մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը։ Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:
Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:
ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը վաստակել են 7,5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել 2-րդ և 3-րդ հորիզոնականները։





































