Իտալիայի մայրաքաղաքում հուլիսի 14-ին Լիբանանն ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները, հայտնել է Reuters-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ Բեյրութը հույս ունի առաջընթաց գրանցել ԱՄՆ միջնորդությամբ կնքված գործարքի շրջանակում հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերումն ապահովելու հարցում։
Ավելի լայն տարածաշրջանային հակամարտության ֆոնին մարտի 2-ին՝ «Հեզբոլլահ»-ն ու Իսրայելը վերսկսել էին պատերազմը։ Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը, ԱՄՆ միջնորդությամբ, ստորագրել էին հակամարտության փուլային կարգավորման շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում էր իսրայելական զորքերի մասնակի դուրսբերում Լիբանանի տարածքից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ առաջին փուլում Իսրայելը դուրս կգա Լիբանանի հարավում գտնվող երկու տարածքից՝ Լիտանի գետից հյուսիս և հարավ։ «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը մերժել էր համաձայնագիրը և փաստաթուղթն անվանել «կապիտուլյացիա»։




































