Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը նոր պաշտոն է ստացել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։ Անվանի մասնագետը, որպես օգնական մարզիչ, միացել է լիգայի լեգենդար ակումբներից մեկի՝ «Չիկագո Բուլսի» մարզչական շտաբին, տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Նշվում է, որ NBA-ում 34 տարվա ահռելի փորձ ունեցող Կալամյանը նոր մրցաշրջանում կաշխատի ամերիկյան ակումբում, սակայն միևնույն ժամանակ՝ կշարունակի գլխավորել Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, որի ղեկն ստանձնել էր 2022 թվականին։
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հուլիսի 12-ին դարձել էր Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն՝ եզրափակչում 97։68 հաշվով հաղթելով Մալթայի ընտրանուն և մրցաշարն ավարտելով առանց պարտության։ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի բասկետբոլիստ Էնթոնի Սարգսյանը ճանաչվել էր լավագույն խաղացող:






































