Աշխարհի 2026 թվականի առաջնությունում հայտնի են դարձել կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցներն ու զույգերը։ Եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Ֆրանսիայի, Իսպանիայի, Անգլիայի և գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականները։
Ովքեր են դուրս եկել կիսաեզրափակիչ
- Ֆրանսիա՝ 2:0 հաշվով հաղթել է Մարոկկոյին։
- Իսպանիա՝ 2:1 հաշվով հաղթել է Բելգիային։
- Անգլիա՝ լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային։
- Արգենտինա՝ լրացուցիչ ժամանակում 3:1 հաշվով հաղթել է Շվեյցարիային։
Կիսաեզրափակիչ զույգերը
- Ֆրանսիա – Իսպանիա՝ հուլիսի 14
- Անգլիա – Արգենտինա՝ հուլիսի 15
Ֆրանսիա-Իսպանիա հանդիպման գլխավոր ինտրիգը
Կիսաեզրափակչի ամենասպասված դիմակայություններից մեկը կլինի Կիլիան Մբապեի և Լամին Յամալի պայքարը։ ՖԻՖԱ-ի տվյալներով՝ նրանք կարիերայում միմյանց դեմ կհանդիպեն արդեն 11-րդ անգամ։
Ֆրանսիան՝ երրորդ անընդմեջ եզրափակչի շեմին
Ֆրանսիայի հավաքականը կարող է դուրս գալ աշխարհի առաջնության երրորդ անընդմեջ եզրափակիչ։ Ֆրանսիացիները 2018 թվականին դարձել էին աշխարհի չեմպիոն, իսկ 2022 թվականի եզրափակչում պարտվել էին Արգենտինային՝ հետխաղյա 11 մետրանոցներով։
Իսպանիան պայքարում է երկրորդ տիտղոսի համար
Իսպանիայի հավաքականը ձգտում է նվաճել աշխարհի չեմպիոնի երկրորդ տիտղոսը։ Առաջին և առայժմ միակ հաղթանակը գրանցվել էր 2010 թվականի աշխարհի առաջնությունում։
Բոլոր կիսաեզրափակիչ մասնակիցներն արդեն դարձել են աշխարհի չեմպիոն
Հատկանշական է, որ կիսաեզրափակիչի բոլոր չորս մասնակիցներն արդեն նվաճել են աշխարհի չեմպիոնի տիտղոս։ Արգենտինան աշխարհի չեմպիոն է դարձել երեք անգամ, Ֆրանսիան՝ երկու, իսկ Անգլիան և Իսպանիան՝ մեկական անգամ։
Ե՞րբ կկայանան երրորդ տեղի հանդիպումն ու եզրափակիչը
Երրորդ տեղի համար հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին, նույն օրը կանցկացվի նաև ԱԱ-2026-ի եզրափակիչը։
Կարդացեք նաև
ԱԱ-2026․ Ֆրանսիան՝ կիսաեզրափակչում է․ անկարգություններ՝ հաղթանակի ֆոնին
ԱԱ-2026․ հետաձգված որակազրկում, զանգ Սպիտակ տնից, ՈՒԵՖԱ-ի կոշտ արձագանք





































