ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պարտավորվել են 2026 թվականի ընթացքում Ուկրաինային հատկացնել 70 միլիարդ եվրո, հայտնել է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Անկարայի հռչակագրին։
«2026 թվականի համար դաշնակիցները պարտավորվում են Ուկրաինային հատկացնել 70 միլիարդ եվրո՝ ռազմական տեխնիկայի, օգնության և ուսուցման համար, և վերահաստատում են իրենց ինքնիշխան պարտավորությունները՝ 2027 թվականին առնվազն համարժեք մակարդակ պահպանելու վերաբերյալ»,- ասված է փաստաթղթում։
Նշվում է, որ օգնության մեծ մասը կտրամադրեն եվրոպական երկրները և Կանադան՝ երկկողմ և բազմակողմ աջակցության մեխանիզմների միջոցով։
Դաշնակիցներն ընդգծել են, որ միասնական են Ուկրաինային իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում աջակցություն ցուցաբերելու գործում։
ԶԼՄ-երը մայիսին գրել էին, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան և Կանադան արգելափակել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի առաջարկը, որը պարտադրում էր դաշնակիցներին՝ Ուկրաինային ռազմական ՀՆԱ-ի առնվազն 0,25%-ի չափով օգնություն հատկացնել։






































