Հուլիսի 10-ից կարգելվի Հայաստանից 5 կիլոգրմից ավելի բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից, հայտնել է ՍԱՏՄ-ն։
ՍԱՏՄ-ն տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ է արել արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։
ՍԱՏՄ-ն հիշեցրել է, որ համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի՝ ֆիզիկական անձանց անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։




































