Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Կարսը Նախիջևանի սահմանին կապող երկաթուղային նախագիծը բնութագրել է որպես Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կապվածության ամրապնդմանն ուղղված ներդրում։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ուրալօղլուն հայտարարել է, որ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու կառուցման նախագիծը «կնպաստի երեք երկրների միջև երկաթուղային կապերի ամրապնդմանը»։
Ըստ նրա՝ երկաթուղային ցանցի զարգացումը Թուրքիայի համար «ազգային առաջնահերթություն» է, իսկ տրանսպորտային նախագծերը ոչ միայն երկրի ենթակառուցվածքներում կատարվող ներդրումներ են, այլև «ռազմավարական քայլեր, որոնք խթանում են արտադրությունը, արտահանումը, զբաղվածությունը, տարածաշրջանային զարգացումն ու միջազգային համագործակցությունը»։
2025 թվականի օգոստոսի 22-ին Թուրքիայում տեղի է ունեցել Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի կառուցման մեկնարկի արարողությունը։ Այդ ժամանակ Թուրքիայի տրանսպորտի նախարարը նախագիծը բնութագրել է որպես «Զանգեզուրի միջանցքի իրականացմանն ուղղված ամենաառարկայական քայլերից մեկը»։
































