Վենեսուելայում հունիսի 24-ին երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ElDiario-ին։
Ներկայացված տվյալների համաձայն՝ պաշտոնապես հաստատվել է 1430 մարդու մահ, ևս 3238-ը վիրավորվել են։ Բացի այդ, 3142 տուժած ընտանիք կորցրել է իր տունը և այժմ օգնություն է ստանում հատուկ կացարաններում։
Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով երկու երկրաշարժների հետևանքով շուրջ 51 000 մարդ համարվում է անհետ կորած։ Առավել շատ տուժել են Կարակասի մերձակայքի շրջաններն ու Լա Գուայրայի նահանգը։ Կիլիկիո կաթողիկոսությունը հայտնել էր երկրաշարժից տուժած հայերի մասին։
Վնասված Վենեսուելայի գլխավոր՝ Սիմոն Բոլիվարի միջազգային օդանավակայանը փակվել էր, խափանվել էին էլեկտրամատակարարումը, նավահանգիստների աշխատանքը, փակվել էր Լա Գուայրայի նավահանգստը։



































