• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Հունիս 2026 15:04
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Վախենում են հիշատակից»․ Գալստյանն ու Հովսեփյանը՝ հերոսների նկարները ջնջելու մասին

Հասարակություն, Քաղաքականություն,
26 Հունիս 2026 14:56
ShareShareShare
В ЕГУ и «Сильной Армении» обвинили власти в борьбе с памятью о героях
telegram

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը և «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանը քննադատել են զոհված զինծառայողների պատկերների հեռացումը պատերից՝ տեղի ունեցածը որակելով հերոսների հիշատակը ջնջելու փորձ։

Գալստյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ համալսարանական ընկերներով են նախաձեռնել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների դիմանկարների ստեղծումը համալսարանի հարակից տարածքում, որպեսզի դրանք ուսանողների համար արիության օրինակ և հայրենիքում ապրելու ու արարելու իրավունքի գնի մասին հիշեցում լինեն։

«Տարիներ առաջ, երբ համալսարանական ընկերներով նախաձեռնեցինք քառօրյա պատերազմի հերոսների նկարների` համալսարանի հարակից տարածքներում պատկերելու գործը, նպատակ ունեինք ուսանողներին ներշնչանքի ու ոգևորության աղբյուր, կյանքի օրինակ ցույց տալու, ստիպելու, որ հավերժ հիշեն` ի՞նչ են զոհել իրենց հասակակիցները` հանուն հայրենիքում ապրելու ու արարելու իրենց իրավունքի»,- գրել է նա։

Գալստյանի կարծիքով՝ իշխանությունները «վախենում են հիշողությունից»։ Նա կոչ է արել պատմական հիշողությունը պահպանել ընտանիքներում, երեխաներին պատմել հերոսների մասին, նրանց հետ այցելել թանգարաններ և դա անվանել է «դիմադրության լավագույն ձև»։

«Գիտե՞ք` ինչից է վախենում Նիկոլն (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-խմբ․) ամենաշատը: Մեր հիշողությունից, մեր երեխեքի հիշողությունից: Ասածս գուցե առաջին հայացքից շատ պրիմիտիվ հնչի, բայց տանը Արարատի նկար կախեք, որպես սեղանի գիրք` Աստվածաշունչ ու Նարեկ ունեցեք` երեխեքի աչքին հասանելի տեղում, երեխեքին մեր հերոսների թանգարաններ տարեք ու պատմեք նրանց մասին: Սա դիմադրության լավագույն ձևերից է»,- շեշտել է նա։

Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա հայտարարել է, որ պատմությունը «ջնջելու» փորձերը հաջողությամբ չեն պսակվի, և համոզմունք է հայտնել, որ կառավարության ղեկավարը «կմնա հիշողության մեջ որպես մարդ, ով հանձնեց Արցախն ու սպանեց մեր հերոսներին»։

«Ինչքան էլ փորձես ջնջել պատմությունն ու դա դարերով պահպանած եկեղեցին, չի ստացվելու: Դու, մեկ ա, դարերով հիշվելու ես` որպես մարդ, ով հանձնեց Արցախն ու սպանեց մեր հերոսներին: Ես քեզ խոստանում եմ: Դրանից պրծում չունես: Քանի մենք մեր երեխեքին պատմում ենք մեր հերոսների մասին` դու միշտ կմնաս էս պատմության հակահերոսը»,- հայտարարել է նա։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուչ Արեգա Հովսեփյանը նույնպես հայտարարել է, որ ազգային հերոսների արժեզրկումը հասարակության բարոյալքման դասական մեթոդներից է։

«Հասարակության բարոյալքման դասական մեթոդներից մեկն ազգային հիշողության և ազգային հերոսների արժեզրկումն է։ Քաղաքագիտության և սոցիալական հոգեբանության ոլորտներում վաղուց է հայտնի, որ ժողովուրդների դիմադրողականությունը հիմնված է ոչ միայն բանակի կամ տնտեսության, այլև հավաքական հիշողության վրա։ Երբ պետական կառույցները հեռացնում կամ ստվերում են ազգային հերոսների պատկերները, դա ընկալվում է որպես քաղաքական ուղերձ․ հասարակությանը զրկել իր օրինակներից, թուլացնել ազգային ինքնագիտակցությունը և խզել սերունդների միջև կապը»,- շեշտել է նա։

Հովսեփյանի խոսքով՝ իշխանությունները 2018 թվականից հետևողականորեն զբաղված են «մեր հերոսների, մեր հաղթանակների նսեմացմամբ», քանի որ հաղթանակները մոռացած հասարակությանը հեշտ է համոզել, որ «մենք թույլ ենք և միշտ պարտվել ու պարտվելու ենք»։

Հրապարակված տեսաուղերձում Հովսեփյանը հայտնել է, որ ընդամենը մի քանի օր առաջ Երևանի պատերից մեկին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարն էր, սակայն այժմ այն ջնջված է։ Նրա խոսքով՝ գետնանցումները մաքրելու պատրվակով իշխանությունները հեռացնում են հայ հերոսների պատկերները՝ միաժամանակ պահպանելով պատերի այլ գրառումներ։

«Դուք կեղծ եք, դուք ընտրակեղծարար եք և փորձում եք կեղծել մեր պատմությունը, մեր հիշողությունը, բայց մենք կանք, մենք հիշում ենք մեր հերոսների մեր հաղթանակները և ձեզ մոտ չի ստացվելու, քանի որ դուք մեզ լավ չեք ճանաչում»,- հայտարարել է Հոսեփյանը։

Մեկ այլ տեսաուղերձում Հովսեփյանը նշել է, որ նմանատիպ եղանակով Բաղրամյան պողոտայում հեռացվել են ևս երեք հայ զինծառայողների պատկերներ։

«Սիրելի հայրենակիցներ, Ռոբերտ Աբաջյանի նկարի ջնջելը պատահական չէր։ Բաղրամյան պողոտայի վրա եմ, այստեղ ևս կային երեք մեր հերոսների նկարները, որ արդեն չկան, չկան, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոստացել է Իլհամ Ալիևին հայ ժողովրդի հիշողությունից ջնջելու ամեն հայկականը, հայ հերոսներին և մեր հաղթանակները, բայց նա հաշվի չի առել, որ հայ ժողովուրդը չի կորցրել իր դիմադրողականությունը և չի կորցրել և չի կորցնելու իր հիշողությունը»,- ասել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը։

Ավելի վաղ 44-օրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը հայտնել էր, որ նրա դիմանկարով որմնանկարը ջնջել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ գտնվող գետնանցման պատից։ Նա հայտարարել էր, որ իշխանությունները պայքար են մղում զոհված զինծառայողների պատկերների դեմ և փորձում են ջնջել նրանց հիշատակը։

Երևանի քաղաքապետարանը հունիսի 13-ին հայտնել էր, որ որմնանկարներ և գրաֆիտիների պատկերումը պահանջում է քաղաքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմի նախնական թույլտվություն։ Քաղաքապետարանում ընդգծել էին, որ առանց համապատասխան համաձայնեցման իրականացված պատկերները ենթակա են հեռացման, իսկ վեճի դեպքում հարցը կարող է լուծվել դատական կարգով։

telegram
Tags: ԳալստյանՀովսեփյանՆկար

Հարակից հրապարակումներ

В Ширакской области Армении начали оценку ущерба после сильного града

Կարկուտ է սպասվում․ Սուրենյանը հայտնել է սպասվող ցիկլոնի մասին

26 Հունիս 2026 12:14

Հունիսի 27-ին ՀՀ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ...

Семь политических сил оспорили результаты выборов в Конституционном суде

ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների վարույթի քննությունը (լրացվում է)

26 Հունիս 2026 11:40

Սահմանադրական դատարանում մեկնարկել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։ 11։30...

ՍԴ-ն քննում է ընտրությունների վերաբերյալ ընդդիմության դիմումը (ուղիղ)

ՍԴ-ն քննում է ընտրությունների վերաբերյալ ընդդիմության դիմումը (ուղիղ)

26 Հունիս 2026 11:25

Армения и Турция договорились об исследованиях для восстановления железнодорожной линии Гюмри–Карс

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ

26 Հունիս 2026 11:02

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, տեղեկանում ենք...

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների ասուլիսը ՍԴ-ի մոտ (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների ասուլիսը ՍԴ-ի մոտ (ուղիղ)

26 Հունիս 2026 10:47

СМИ сообщили об увольнении более 200 военнослужащих из-за политических взглядов

ԶՈւ-ում պարզում են՝ ո՞ր զորամասերում են ՔՊ-ին քիչ ձայն տվել․ ԶԼՄ

26 Հունիս 2026 10:16

Բանակի ղեկավարությունը հետաքննություն է սկսել` հասկանալու, թե ՀՀ ԶՈւ զորամասերից որոնցո՞ւմ են «Քաղացիական պայմանագրի» օգտին քիչ ձայներ գրանցվել, գրել է...

Load More
Xosum
  • Լուրեր
В Грузии вновь решили объявить импичмент президенту

Թբիլիսին քննադատել է Վրաստանում ժողովրդավարության մասին ԵԽԽՎ բանաձևը

26 Հունիս 2026 15:00
В ЕГУ и «Сильной Армении» обвинили власти в борьбе с памятью о героях

«Վախենում են հիշատակից»․ Գալստյանն ու Հովսեփյանը՝ հերոսների նկարները ջնջելու մասին

26 Հունիս 2026 14:56
Hyundai-ն ծրագրային խափանման պատճառով հետ կկանչի ավելի քան 96 000 ավտոմեքենա

Hyundai-ն ծրագրային խափանման պատճառով հետ կկանչի ավելի քան 96 000 ավտոմեքենա

26 Հունիս 2026 14:52
Շուրջ 60 երկիր Վաշինգտոնում կմասնակցի ահաբեկչության դեմ գագաթնաժողովի

Շուրջ 60 երկիր Վաշինգտոնում կմասնակցի ահաբեկչության դեմ գագաթնաժողովի

26 Հունիս 2026 14:19
Ճապոնիայում հորդառատ անձրևների և թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 2,2 մլն մարդ

Ճապոնիայում հորդառատ անձրևների և թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 2,2 մլն մարդ

26 Հունիս 2026 13:46
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ բողոքը

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ բողոքը

26 Հունիս 2026 13:44
Следственный комитет заявил о предполагаемой подготовке мэром Гюмри узурпации власти

Գյումրու կալանավորված քաղաքապետ Ղուկասյանին առաջադրվել է չորրորդ մեղադրանքը

26 Հունիս 2026 13:35
Հայաստանը և ԱՄՆ-ն կհամագործակցեն արհեստական բանականության ոլորտում

Հայաստանը և ԱՄՆ-ն կհամագործակցեն արհեստական բանականության ոլորտում

26 Հունիս 2026 12:27
Իսրայելում հայտարարել են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին

Իսրայելում հայտարարել են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին

26 Հունիս 2026 12:19
В Ширакской области Армении начали оценку ущерба после сильного града

Կարկուտ է սպասվում․ Սուրենյանը հայտնել է սպասվող ցիկլոնի մասին

26 Հունիս 2026 12:14
Семь политических сил оспорили результаты выборов в Конституционном суде

ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների վարույթի քննությունը (լրացվում է)

26 Հունիս 2026 11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների վերաբերյալ ընդդիմության դիմումը (ուղիղ)

ՍԴ-ն քննում է ընտրությունների վերաբերյալ ընդդիմության դիմումը (ուղիղ)

26 Հունիս 2026 11:25
Армения и Турция договорились об исследованиях для восстановления железнодорожной линии Гюмри–Карс

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ

26 Հունիս 2026 11:02
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների ասուլիսը ՍԴ-ի մոտ (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների ասուլիսը ՍԴ-ի մոտ (ուղիղ)

26 Հունիս 2026 10:47
СМИ сообщили об увольнении более 200 военнослужащих из-за политических взглядов

ԶՈւ-ում պարզում են՝ ո՞ր զորամասերում են ՔՊ-ին քիչ ձայն տվել․ ԶԼՄ

26 Հունիս 2026 10:16
ՌԴ-ն կասեցրել է Հայաստանից ձկնամթերքի բոլոր ներմուծումները

ՌԴ-ն կասեցրել է Հայաստանից ձկնամթերքի բոլոր ներմուծումները

26 Հունիս 2026 10:12
Ինչո՞ւ են չորանում հայկական այգիները և ի՞նչ սովորել այլ երկրների փորձից․ փորձագետ

Ինչո՞ւ են չորանում հայկական այգիները և ի՞նչ սովորել այլ երկրների փորձից․ փորձագետ

26 Հունիս 2026 08:30
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 26-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

26 Հունիս 2026 08:16

Տարադրամի փոխարժեքը հունիսի 26-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

26 Հունիս 2026 08:12
Погода в Армении и в Арцахе 8 апреля: ожидается похолодание

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 26-ին

26 Հունիս 2026 07:39
Турция, Египет и Азербайджан начали совместные учения ВВС

Թուրքիան, Եգիպտոսը և Ադրբեջանը համատեղ ռազմաօդային զորավարժություններ են սկսել

25 Հունիս 2026 23:52
«Գազպրոմ Արմենիայի» համալիրը՝ աշխարհի լավագույն դպրոցների տասնյակում

«Գազպրոմ Արմենիայի» համալիրը՝ աշխարհի լավագույն դպրոցների տասնյակում

25 Հունիս 2026 23:41
«Բոլորին դեմ եմ»-ը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 30 անձանց

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է

25 Հունիս 2026 22:33
Իսրայելը մտադիր է անվտանգության գոտի ձևավորել Լիբանանի հարավային տարածքներում

Իսրայելի բանակը կմնա Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում․ Կաց

25 Հունիս 2026 22:16
Հայկական ընկերություններն ԱՄԷ-ում պարզեցված մուտք կստանան ՏՏ և այլ ոլորտներ

Հայկական ընկերություններն ԱՄԷ-ում պարզեցված մուտք կստանան ՏՏ և այլ ոլորտներ

25 Հունիս 2026 21:12
Հզոր երկրաշարժ՝ Վենեսուելայում․ կան տասնյակ զոհեր և հարյուրավոր տուժածներ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր

25 Հունիս 2026 20:40
ՔՊ-ն վարչության նիստում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել (ուղիղ)

ՔՊ-ն վարչության նիստում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել (ուղիղ)

25 Հունիս 2026 20:16

ՔՊ վարչության նիստում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

25 Հունիս 2026 19:53
«Պատիվ ունեմ»-ը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին իմփիչմենթի շրջանակներում առաջադրել է որպես վարչապետի թեկնածու

Դավիթ Համբարձումյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ

25 Հունիս 2026 18:57
Կառավարությունն ԱԺ կուղարկի ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկը բարձրացնելու նախագիծ

Կառավարությունը փոփոխել է Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրի պայմանները

25 Հունիս 2026 18:34
В Грузии вновь решили объявить импичмент президенту
Աշխարհում

Թբիլիսին քննադատել է Վրաստանում ժողովրդավարության մասին ԵԽԽՎ բանաձևը

26 Հունիս 2026 15:00

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին քննադատել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևը, որում Վեհաժողովը հայտարարել է Վրաստանում «ժողովրդավարության շարունակվող...

Read moreDetails
В ЕГУ и «Сильной Армении» обвинили власти в борьбе с памятью о героях
Հասարակություն

«Վախենում են հիշատակից»․ Գալստյանն ու Հովսեփյանը՝ հերոսների նկարները ջնջելու մասին

26 Հունիս 2026 14:56

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը և «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանը քննադատել են...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ