Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, տեղեկանում ենք X-ի գրառումից։
Նա Ռուբինյանի ընտրությունը թեկնածուի պաշտոնում ընդունել է որպես կայացած փաստ՝ շնորհավորելով արդեն իսկ նշանակվելու համար։
«Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- նշել է նա։
Քըլըչը նշել է, որ չորս տարվա ընթացքում Ռուբինյանի հետ ստեղծել են արդյունավետ աշխատանքային մշակույթ և անկեղծ բարեկամություն։
Հունիսի 25-ին գաղտնի փակ քվեարկությամբ ՔՊ վարչությունն ԱԺ նախագահի թեկնածու էր ընտրել փոխխոսնակ Ռուբինյանին։






































