«Ուժեղ Հայաստան» դաշինքը չի բացառում դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), եթե ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանի որոշումը չբավարարի իրենց պահանջները, հայտարարել է դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նրա ասուլիսի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 19-ին դիմում էր ներկայացրել ՍԴ՝ պահանջելով կա՛մ անվավեր ճանաչել հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, կա՛մ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ։
Վարդևանյանը նշել է, որ այս փուլում վաղ է խոսել հետագա քայլերի մասին, քանի որ նախ պետք է սպասել ՍԴ որոշմանը։
Վարդևանյանի խոսքով՝ այս պահին հնարավոր չէ կանխատեսել հետագա քայլերը, քանի որ չի կարելի բացառել, որ Սահմանադրական դատարանը կարող է բավարարել ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ իրենց դիմումը։ Եթե դա տեղի չունենա, դաշինքը կդիտարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը։
Փաստաբանի խոսքով՝ Սահմանադրական դատարանում քննությունը շարունակվելու է, և առաջիկա նիստում կրկին քննարկվելու է նաև «Հայաստան» դաշինքի ներկայացրած միջնորդությունը։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը հունիսի 19-ին վիճարկել էին քվեարկության արդյունքները ՍԴ-ում՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Որպես այլընտրանք՝ առաջարկվել է անցկացնել երկրորդ փուլ, կրկնակի քվեարկություն կամ էլ մանդատների բաշխման այլ կարգ կիրառելու առաջարկներ։ ՍԴ-ն ավելի ուշ միավորել էր ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումը։ ՍԴ-ն գործով երրորդ կողմ է ներգրավվել նաև «Քաղաքացիական պայմանագրին»։ Գործով քննությունը կմեկնարկի հունիսի 26-ին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):
Կարդացեք նաև՝
Ընտրությունների մասին դիմումները ՍԴ-ն կքննի հունիսի 26-ից․ Վարդևանյան





































