Ֆրանսիայում անցած շաբաթվա ընթացքում չափազանց շոգ եղանակի պատճառով ջրային տարածքներում խեղդվել է 40 մարդ, հայտարարել է վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Ցավալի աղետ։ Մեր ստացած վերջին տվյալների համաձայն՝ հունիսի 18-ից ի վեր խեղդվել է 40 մարդ»,- ասել է Լըկորնյուն և նշել, որ զոհերը հիմնականում երիտասարդներ են։
Ֆրանսիան տուժել է անոմալ շոգից։ Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերն ամենատաքն էր 1947 թվականից ի վեր, երբ սկսվել է եղանակային տվյալների գրանցումը։
Շոգի ալիքն ազդել է երկաթուղային համակարգի վրա։ Միջքաղաքային գնացքների թիվը կրճատվել է։ Բացի այդ, որոշ մերձքաղաքային գնացքների և մետրոյի գծերի գնացքները երթևեկում են սովորականից ավելի դանդաղ արագությամբ։
Նանտում ջերմաչափը բարձրացել է մինչև 44 աստիճան Ցելսիուս, իսկ Բորդոյում՝ մինչև 43 աստիճան։
Անսովոր շոգ եղանակն ազդել է թանգարանների և մշակութային վայրերի գործունեության վրա։ Օրինակ՝ Լուվրը հայտարարել է, որ շաբաթվա մնացած օրերին կփակվի սովորականից շուտ՝ ժամը 16:00-ին։ Էյֆելյան աշտարակի օպերատորը նաև հայտարարել է, որ երեքշաբթի օրը՝ ժամը 16:00-ին, այն կփակվի զբոսաշրջիկների համար՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
Շոգի պատճառով Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամներին թույլատրվել է մասնակցել նիստերին առանց բաճկոնների և փողկապների։






































