Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 25-27 աստիճան, երեկոյան՝ 17-19 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-21, նախալեռնային շրջաններում՝ 22-25 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 18-22 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 19-23 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 20-24, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20, նախալեռնային շրջաններում՝ 21-26 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 23-27 աստիճան, հովտային շրջաններում՝ 28-28 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 25-28 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 18-21 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 24-28։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-25, հովտային շրջաններում՝ 24-28 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 14-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 20 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 19 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։


































