• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
11 Հունիս 2026 17:10
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ԲՀԿ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Ծառուկյանի մասին գնահատականներին

Քաղաքականություն,
11 Հունիս 2026 16:25
ShareShareShare
ԲՀԿ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Ծառուկյանի մասին գնահատականներին
telegram

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին։

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը, անդրադառնալով Ծառուկյանին առաջարկված գործարքի մասին հարցին, հայտարարել էր, թե եթե նրան նման առաջարկ արվեր, նա «ծնկաչոք ընդառաջ կգար»։

«Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան»,- ասել էր Փաշինյանը։

Փաշինյանը նաև անդրադարձել էր Ծառուկյանի արտաքին կապերին՝ հայտարարելով, որ նա «հավաքագրվել է», սակայն «ինքն էլ դրանից տեղյակ չէ»։

Տոնոյանը նշել է, որ այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն և այլ քաղաքական ուժեր զբաղված են ընտրությունների արդյունքների վիճարկմամբ, վերահաշվարկներով և յուրաքանչյուր քաղաքացու քվեի պաշտպանությամբ, վարչապետը հանրային օրակարգ է բերում «անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ»։

«Ի՞նչն է պետք հերքել։ Ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությո՞ւնը, որը ինչ-որ մեկը շրջանառության մեջ էր նախօրեին դրել ու ես արդեն հերքել եմ, բայց ասօր արդեն հասել է վարչապետի բրիֆինգի ժամանակ քննարկմանը»,- Փաշինյանի խոսքերից հետո ստացած ԶԼՄ զանգերին այսպես է արձագանքել Տոնոյանը։

ԲՀԿ խոսնակը նաև անդրադարձել է Փաշինյանի ակնարկներին՝ կապված Ծառուկյանի արտաքին կապերի հետ՝ նշելով, որ կուսակցությունը երբեք չի թաքցրել իր միջազգային համագործակցությունը և այն բազմիցս ներկայացվել է հրապարակայնորեն։

Տոնոյանի խոսքով՝ ԲՀԿ-ն երբեք չի թաքցրել իր միջազգային համագործակցությունը՝ նշելով ռուսական «Եդինայա Ռոսիա» կուսակցության, Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների ընտանիքի, ինչպես նաև արաբական աշխարհի և ԱՄՆ-ի տարբեր շրջանակների հետ ունեցած կապերը։

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել է 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Հունիսի 9-ին ԶԼՄ-ները գրել էին, որ ԲՀԿ-ն ԱԺ չի անցել ՔՊ-ի գործարքը մերժելու պատճառով։

Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր  ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։

Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։

«Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

telegram
Tags: ԲՀԿԻվետա ՏոնոյանԾառուկյան

Հարակից հրապարակումներ

В НС обсуждают исполнение госбюджета-2025 (прямое включение)

ԱԺ-ում ընթանում է 2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումը (ուղիղ)

11 Հունիս 2026 16:35

Турция и Пакистан поздравили Пашиняна с победой «Гражданского договора» на выборах

Թուրքիան ու Պակիստանը շնորհավորել են Փաշինյանին՝ ՔՊ-ի հաղթելու կապակցությամբ

11 Հունիս 2026 16:17

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»...

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

11 Հունիս 2026 15:43

«Պետք է ձևերը գտնենք»․ Փաշինյանը Գյումրիում արտահերթի հրահանգ է տվել

Փաշինյանը սպառնացել է որոշ դատավորների

11 Հունիս 2026 15:33

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ճեպազրույցի ժամանակ դատական համակարգին մեղադրել է կոռուպցիայի մեջ՝ մեկնաբանելով 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի...

Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելը կընդունենք ի գիտություն․ Փաշինյան

11 Հունիս 2026 15:08

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավորությանը։ Փաշինյանի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի...

ՀԾԿՀ նախագահի ասուլիսը (ուղիղ)

ՀԾԿՀ նախագահի ասուլիսը (ուղիղ)

11 Հունիս 2026 13:14

Load More
Xosum
  • Լուրեր
В НС обсуждают исполнение госбюджета-2025 (прямое включение)

ԱԺ-ում ընթանում է 2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումը (ուղիղ)

11 Հունիս 2026 16:35
ԲՀԿ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Ծառուկյանի մասին գնահատականներին

ԲՀԿ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Ծառուկյանի մասին գնահատականներին

11 Հունիս 2026 16:25
Турция и Пакистан поздравили Пашиняна с победой «Гражданского договора» на выборах

Թուրքիան ու Պակիստանը շնորհավորել են Փաշինյանին՝ ՔՊ-ի հաղթելու կապակցությամբ

11 Հունիս 2026 16:17
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

11 Հունիս 2026 15:43
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը (ուղիղ)

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը (ուղիղ)

11 Հունիս 2026 15:36
«Պետք է ձևերը գտնենք»․ Փաշինյանը Գյումրիում արտահերթի հրահանգ է տվել

Փաշինյանը սպառնացել է որոշ դատավորների

11 Հունիս 2026 15:33
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելը կընդունենք ի գիտություն․ Փաշինյան

11 Հունիս 2026 15:08
Մոսկվան սպասում է Երևանի արձագանքին՝ Գյումրիում վանդալիզմի դեպքով

Մոսկվան սպասում է Երևանի արձագանքին՝ Գյումրիում վանդալիզմի դեպքով

11 Հունիս 2026 14:50
ԿԸՀ-ն շարունակում է վերահաշվարկը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է վերահաշվարկը (ուղիղ)

11 Հունիս 2026 14:23
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՊՆ սպա է մահացել, ՔԿ-ն նախաձեռնել է քրվարույթ

11 Հունիս 2026 14:20
Силовики задержали представителя «Сильной Армении»

ՀԿԿ-ն հայտնել է ԲՀԿ-ի հետ առնչվող գործով 4 անձի ձերբակալության մասին

11 Հունիս 2026 14:04
ՊԵԿ նախագահի ասուլիսը (ուղիղ)

ՊԵԿ նախագահի ասուլիսը (ուղիղ)

11 Հունիս 2026 13:23
ՀԾԿՀ նախագահի ասուլիսը (ուղիղ)

ՀԾԿՀ նախագահի ասուլիսը (ուղիղ)

11 Հունիս 2026 13:14
Մրգեր, գինի ու կոնյակ արտահանողները փոխհատուցում կստանան

Մրգեր, գինի ու կոնյակ արտահանողները փոխհատուցում կստանան

11 Հունիս 2026 12:48
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը Կառավարությունում (ուղիղ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը Կառավարությունում (ուղիղ)

11 Հունիս 2026 12:28
Հայկական ձկան փոխարեն ՌԴ-ն այն կներմուծի Իրանից և Թուրքիայից

Հայկական ձկան փոխարեն ՌԴ-ն այն կներմուծի Իրանից և Թուրքիայից

11 Հունիս 2026 12:23
Տեղումներից հետո Գյումրիում տներ են ջրալցվել և խափանվել է երթևեկությունը

Տեղումներից հետո Գյումրիում տներ են ջրալցվել և խափանվել է երթևեկությունը

11 Հունիս 2026 12:15
Փաշինյանը երկրորդ հայցն է ներկայացրել Կարապետյանի դեմ

Փաշինյանը երկրորդ հայցն է ներկայացրել Կարապետյանի դեմ

11 Հունիս 2026 11:41
Կառավարության նիստ՝ 11.06․2026թ․ (ուղիղ)

Կառավարության նիստ՝ 11.06․2026թ․ (ուղիղ)

11 Հունիս 2026 11:05
Պենտագոնը դիտարկում է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի առևանգման հնարավորությունը

Պենտագոնը դիտարկում է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի առևանգման հնարավորությունը

11 Հունիս 2026 10:46

Իրանն ԱՄՆ-ի հարվածների պատճառով բոլոր նավերի համար փակել է Հորմուզի նեղուցը

11 Հունիս 2026 10:40
ԱԺ-ում ընթանում է 2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումը (ուղիղ)

ԱԺ-ում ընթանում է 2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումը (ուղիղ)

11 Հունիս 2026 10:02
Ինչ է կարևոր իմանալ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին

Ինչ է կարևոր իմանալ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին

11 Հունիս 2026 09:35
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան կործանիչների տեղակայման վայրի ոչնչացման մասին

11 Հունիս 2026 09:16
Գորիսի քաղաքապետն աշխատանքից ազատել է ՔՊ-ի հաղթանակը չապահոված պաշտոնյաներին. ԶԼՄ

Գորիսի քաղաքապետն աշխատանքից ազատել է ՔՊ-ի հաղթանակը չապահոված պաշտոնյաներին. ԶԼՄ

11 Հունիս 2026 09:05
ՔՊ հանրահավաքն անտեսած պետական աշխատողները հայտնվել են իշխանությունների թիրախում. ԶԼՄ

ՔՊ հանրահավաքն անտեսած պետական աշխատողները հայտնվել են իշխանությունների թիրախում. ԶԼՄ

11 Հունիս 2026 08:56
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 11-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

11 Հունիս 2026 08:17

Տարադրամի փոխարժեքը հունիսի 11-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

11 Հունիս 2026 08:11

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 11-ին

11 Հունիս 2026 07:37
Բագրատ Գալստանյանը թվարկել է շարժման հիմնական սխալները

Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի

11 Հունիս 2026 00:55
В НС обсуждают исполнение госбюджета-2025 (прямое включение)
Հասարակություն

ԱԺ-ում ընթանում է 2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումը (ուղիղ)

11 Հունիս 2026 16:35

Read moreDetails
ԲՀԿ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Ծառուկյանի մասին գնահատականներին
Քաղաքականություն

ԲՀԿ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Ծառուկյանի մասին գնահատականներին

11 Հունիս 2026 16:25

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին։ Կառավարության այսօրվա նիստից հետո...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ