«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, իրավապաշտպան Գոհար Մելոյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված կողմնակիցների թիվը գերազանցել է 200-ը։
Հունիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի ձերբակալման որոշման մասին։
Մարտի 30-ից իրավապահ մարմինները հրապարակում են նյութեր, որոնցում դաշինքի ներկայացուցիչները մեղադրվում են բարեգործության մասին օրենքը խախտելու, կաշառք տալու և խոստանալու մեջ։ Քաղաքական ուժի ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածների և բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 300-ը։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ գործերի մեծ մասը դատարաններում չեն հաստատվում և օգտագործվում են որպես ընտրություններից առաջ ճնշման գործիք։
«Ուժեղ Հայաստան» դաշինքում հերքում են մեղադրանքները՝ կատարվածն անվանելով քաղաքական հալածանք։ Դաշինքում հայտարարում են, որ գործում են օրենքի շրջանակներում և ընտրակաշառք չեն կիրառում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին մայիսի 25-ին Տաշիրում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքից առաջ իրականացված ավելի քան 100 խուզարկության մասին։ Մայիսի 27-ին զանգվածային խուզարկությունների և դաշինքի 8 ձերբակալված կողմնակիցների մասին Armenia Today-ին հայտնել էր փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ ընդգծելով, որ քննչական գործողությունների ընթացքում փաստաբաններին թույլ չեն տվել տեսակցել պաշտպանյալներին։
Կարդացեք նաև՝
Սև PR ու Պանդորայի արկղ․ Հակոբյանը կանխատեսել է ընտրարշավի ամենաթեժ փուլը
Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան




































