Արցախցի ակտիվիստ, 21 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանը քվեարկել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հայտնել է Հետք-ը։
Նշվում է, որ հարցին, թե ինչպես է նա իրեն զգում, Օսպիյանը պատասխանել է «հոյակապ»։
Օսիպյանն Արաբկիրում Փաշինյանին մեղադրել էր «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Քաղաքական գործիչը նաև պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել էր նրան։
Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Հայաստանի ղեկավարը նաև հավելել էր. «Ծպտուններդ դուրս չգա, վե՛ր ընկեք տեղներդ, թալանչի՛ անասուններ»։ Օսիպյանին նույն օրը ձերբակալել էին, կալանավորել մայիսի 21-ին, որից հետո նա հացադուլ էր հայտարարել։
ՀՀ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են հունիսի 7-ին՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ը: ԿԸՀ-ի տվյալներով՝ բացվել է 2005 ընտրատեղամաս, այդ թվում՝ ինը քրեակատարողական հիմնարկներում: Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք, որոնց քվեարկելու իրավունք ունի 2 505 102 քաղաքացի: Գործընթացին հետևում է 13 տեղական և 8 միջազգային առաքելություններ, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների և օտարերկրյա ընտրական մարմինների ներկայացուցիչներ:
1758 ընտրատեղամասերում տեղադրվել են տեսախցիկներ, իսկ էլեկտրոնային ընտրողների գրանցման համար օգտագործվում է 4000 տեխնիկական սարք:

































