Գյումրիում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրներին, hայտնել է դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։
Նա մանրամասնել է, որ համակիրներին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Գյումրու Նորավան թաղամասում՝ թիվ 18 դպրոցի դիմաց գտնվող «Ուժեղ Հայաստանի» գրասենյակից։ Նրա խոսքով՝ փաստաբաններ Արտուշ Հակոբյանին ու Հայկ Հարությունյանին չեն թույլատրել մուտք գործել գրասենյակ։
Ավելի ուշ դաշինքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են նրանց ձերբակալելու կադրերը։ Գործողություններին մասնակցել է նաև ՀՀ ՆԳ նախարարի օգնական Արթուր Խուդինյանը։ Ոստիկանները գրասենյակ են եկել ենթադրյալ ընտրակաշառքի մասին ահազանգով։
Խուդինյանը տեղեկացրել է, որ այդ պահին ձերբակալվածների թիվը 3-ն է։
































