Ստեփանավանում կարկտահարության հետևանքով սահմանվել է արտակարգ ռեժիմ, հայտնում է քաղաքի համայանքապետերանը։
Ըստ հաղորդագրության՝ տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի։ Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։
Ավելի ուշ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ Ստեփանավանում կարկտահարության հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տների և շինությունների տանիքներ, արևային վահանակներ, ծառեր և ցանքատարածություններ։



































