«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ծեծի են ենթարկել քաղաքացու, գրել է News-ը։
Կայքի տեղեկություններով՝ դեպը տեղի է ունեցել հունիսի 2-ին։ Ավելի ուշ ԶԼՄ-ները գրել են, որ ծեծի ենթարկվածը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանն է։ Այս պահի դրությամբ՝ դաշինքից դեռ պաշտոնապես չեն արձագանքել։
Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել է, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում են ստացել, որը փոխանցվել է Քննչական կոմիտե։ ՔԿ-ից Armenia Today-ը տեղեկացել է, որ քրեական վարույթ դեռ չի նախաձեռնվել։
Ավելի ուշ ՔԿ-ից Armenia Today-ին տեղեկացրել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարով-խմբ․)։
Հունիսի 2-ին Մասիս քաղաքում միջադեպ էր տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրների մասնակցությամբ։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է մի խումբ անձանց միջև ծագած վեճը վերածվում ծեծկռտուքի, որի ընթացքում հարվածներ են հասցվում դաշինքի ներկայացուցիչներին։ ԶԼՄ-ները գրել էին, որ միջադեպին, հնարավոր է, առնչություն ունենան ՔԿ-ի կողմնակիցները։ Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Թարմացված է՝ 3.06.2026 | 17։43



































