• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 17:25
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

Մշակույթ,
03 Հունիս 2026 15:54
ShareShareShare
Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան
telegram

Երևանում տեղի ունեցավ «Կյանքս» վավերագրական եռագրության եզրափակիչ մասի ցուցադրությունը, որն ուսումնասիրում է հայ կանանց երեք սերունդների փորձառությունն ու նրանց դերը ժամանակակից հասարակության մեջ։ Ֆիլմի պրոդյուսերն է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը, իսկ ռեժիսորն ու մոնտաժողը՝ Լիլիթ Մովսիսյանը։

«Կյանքս» եռագրությունը պատմում է տարբեր սերունդների կանանց, ժամանակակից աշխարհում նրանց տեղի, հիշողության փոխանցման և սեփական ճանապարհի որոնման մասին։ Երրորդ ֆիլմի պրեմիերան Ձորաղբյուրի Tigran Art Studio-ում համախմբեց այն երիտասարդներին, ովքեր իրենց ապագան կապում են Հայաստանի հետ։

Վավերագրական ֆիլմի հերոսուհիները հինգ երիտասարդ կանայք են, ովքեր յուրովի են պատասխանում այն հարցին, թե ինչ է նշանակում ապրել, արարել և ինքնադրսևորվել ժամանակակից Հայաստանում։ Անի Առաքելյանը զարգացնում է ժամանակակից հայկական ինքնության մասին հարթակը, Հաննա Հարությունյանն ուղի է հարթում ռոբոտատեխնիկայի և տիեզերական հետազոտությունների ոլորտում, Սրբուհի Բալայանը թատրոնի միջոցով պահպանում է Հադրութի հիշողությունը, Նանե Դարբինյանը խնամում է կենդանիներին Երևանի կենդանաբանական այգում, իսկ Մեգգի Արարատյանը սեփական գեղարվեստական տիեզերքն է ստեղծում անիմացիայում։

Իրենց պատմությունների միջոցով ֆիլմն ուսումնասիրում է, թե ինչպես են երիտասարդ հայուհիները հարաբերություններ կառուցում ավանդույթի, ազատության և անձնական ընտրության հետ՝ որոշելով իրենց տեղն արագ փոփոխվող աշխարհում։

Կինոնկարը միտումնավոր հրաժարվում է գծային պատմությունից. մեկ կինեմատոգրաֆիկ կադրը բաժանվում է մի քանի ուղղահայաց իրականությունների, որոնք գոյակցում են միաժամանակ։ Սա պարզապես գեղագիտական հնարք չէ, այլ միջոց՝ ներկայացնելու մի սերունդ, որը միաժամանակ ապրում է երեք հարթությունում՝ իրականում, երևակայության աշխարհում և այն միջավայրում, որը ցուցադրվում է համացանցում, նշում են նախագծի հեղինակները։

«Մենք եռապատումը պատկերացրել էինք որպես խոսակցություն հիշողության, պատասխանատվության և ընտրության մասին, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Եզրափակիչ մասում ինձ համար կարևոր էր ցույց տալ, թե ինչպես են երիտասարդ կանայք ոչ միայն ժառանգում փորձը, այլև վերաիմաստավորում և նորից կառուցում իրենց ինքնությունը՝ լեզվի, հիշողության և թվային աշխարհի միջև»,- ասում է նախագծի պրոդյուսեր Կարապետյանը։

Բացելով պրեմիերայի երեկոն՝ Տաթևիկը խոստովանեց, որ իրեն հատկապես հարազատ են այս սերնդին բնորոշ անկեղծությունը, մտքի ազատությունն ու կյանքը զգալու կարողությունը։ Նրա խոսքով՝ երիտասարդ հերոսուհիներին միավորում է սեփական ճանապարհն առանց վախի ընտրելու և իրենց սկզբունքներին հավատարիմ մնալու պատրաստակամությունը։

«Այնտեղ, որտեղ շատերը կասկածում են և խոչընդոտներ են տեսնում, երիտասարդներն առաջ են շարժվում, հաճախ՝ բոլոր դժվարություններին հակառակ, և հասնում են արդյունքների։ Այդ էներգիան ոգեշնչում է և հնարավորություն տալիս մտածել ամենահավակնոտ նախագծերի մասին»,- ընդգծել է նա։

Եռագրության երեք ֆիլմից յուրաքանչյուրն ստեղծվել է առանձին ռեժիսորի կողմից՝ սեփական հեղինակային հայացքով, ինչը հնարավորություն է տվել տարբեր տեսանկյուններից բացահայտել կանանց ինքնության, ժառանգության և հիշողության թեմաները։ Միասին այս երեք փուլը փաստագրում են տարբեր սերունդների կանանց դերը։ Հեղինակները նշում են, որ գիտակցաբար խուսափում են պաթոսից և հերոսացումից՝ հանդիսատեսին հնարավորություն տալով տեսնել նրանց այնպիսին, ինչպիսին կան՝ աշխատանքի, ստեղծագործության, կասկածների և սեփական ուղու որոնումների մեջ։

«Կինոն ինձ համար ինքնաճանաչման ամենակարճ ճանապարհն է։ Այս ֆիլմի միջոցով ես ճամփորդել եմ հինգ երիտասարդ հայ կանանց կյանքերով, և դա դարձել է իմ սեփական անձի ամենակինեմատոգրաֆիկ արտացոլումներից մեկը։ Այս ֆիլմում փորձել եմ մարդուն դիտարկել արտացոլանքի միջոցով, որովհետև իրական կյանքում, անձնական տարածքում և սոցիալական ցանցերում մենք միշտ տարբեր ենք՝ ասես կազմված լինենք մեր անհամատեղելի տարբերակներից։ Տեսախցիկն ինձ համար դարձավ այդ շերտերը բացահայտելու միջոց՝ առանց դրանք մեկ ճշմարտության հասցնելու, այլ թույլ տալով, որ դրանք համատեղ գոյակցեն նույն կադրում։ Եվ այս ֆիլմն ինձ համար նաև սիրո մասին է։ Սիրո, որը չի սահմանափակվում միայն ռոմանտիկ զգացմունքներով. սիրո՝ կենդանիների, երկրի, արվեստի, ստեղծագործական ընթացքի և պարզապես կյանքի մեջ ներկա լինելու նկատմամբ»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը։

Երրորդ մասի ստեղծագործական խմբում աշխատել է միջազգային և հայկական թիմ։ Օպերատորական աշխատանքը կատարել է Բագրատ Սարոյանը, ձայնային ձևավորումը՝ Տիգրան Մայլյանը։ Նախագծի թիմում ներգրավված են նաև համակարգող Նարա Կարապետյանը, տեխնիկ Առնոլդ Ղազարյանը, գաֆեր Մուշեղ Սիմոնյանը, լուսավորող Աբո Հակոբյանը, ֆիլմի տնօրեն Բորիս Ղազարյանը, ադմինիստրատոր Արամ Պալյանը և վարորդ Սոս Թանայանը։

Ցուցադրությունը համախմբել էր ֆիլմի հերոսուհիներին, ստեղծագործական խմբին և հյուրերին, որոնց թվում էին նաև նոր՝ VEREV նախագծի մասնակիցները։ Դրա մասին պատմել է հիմնադիր Տաթևիկ Կարապետյանը։

VEREV նախագծի հիմքում ընկած է պարզ գաղափար. մեծ փոփոխությունները հաճախ սկսվում են խոսակցությունից։ Լսելով ինքնահաստատման, կարիերայի և սեփական ձայնի որոնման մասին հայ երիտասարդ կանանց տասնյակ պատմություններ՝ Կարապետյանը որոշել է ստեղծել հանդիպումների, փորձի փոխանակման և անկեղծ երկխոսության տարածք։

Այսպես ծնվեց տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր կանանց միավորող հարթակը, որի գործունեության հիմքում փոխադարձ աջակցության և զարգացման գաղափարն է։ Այն ակտիվորեն կսկսի գործել սեպտեմբերից։

«VEREV-ը կամուրջ է գործելու ցանկության և այդ ցանկությունը կյանքի կոչելու ճանապարհը հասկանալու միջև։ Մենք չենք առաջարկում համընդհանուր պատասխաններ, որովհետև յուրաքանչյուր կին իր սեփական ուղին ունի։ Փոխարենն ստեղծում ենք միջավայր, որտեղ անձնական փորձը, բաց քննարկումները և անկեղծ հետադարձ կապն օգնում են տեսնել սեփական ռեսուրսներն ու հենարանները»,- եզրափակել է Կարապետյանը։

Կարդացեք նաև՝ 

«Մայրություն և կարիերա»․ կայացել է հայ կանանց մասին եռագրության 2-րդ մասի պրեմիերան

telegram
Tags: «Կյանքս»եռագրությունֆիլմ

Հարակից հրապարակումներ

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00

Լոնդոնի հայկական կինոփառատոնը (Armenian Film Festival London, AFS London) արևմտահայերենով կամ արևմտահայերենի մասին ֆիլմերի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել, ասված...

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

20 Հուլիս 2026 11:23

Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրին հայտարարել է մրցանակակիրների անունները, տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական էջից։ Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում...

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30

Գյումրիում բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան Կարո Սասունիի արձանը, հայտնել է Իվան Արդհալջյան։ «Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն, ազատամարտի...

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39

Հայազգի եղբայրներ Մելքում և Մուշեղ Պետրոսյանների կողմից 1920 թվականին հիմնադրած Petrossian ընկերությունն արժանացել է L'Alliance New York»-ի Art de Vivre...

Армения представит четыре фильма на Каннском кинофестивале 2027 года

Հայաստանը Կաննի կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով

17 Հուլիս 2026 23:58

Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով, հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Նախարարությունից հիշեցրել են,...

«Ոդիսևս» նոր սերիալը կնկարահանվի Հայաստանում և Հունաստանում․ ԶԼՄ

«Ոդիսևս» նոր սերիալը կնկարահանվի Հայաստանում և Հունաստանում․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 15:26

Հայաստանը և Հունաստանը կդառնան Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նկարահանվող «Ոդիսևս» (Odysseus) նոր հեռուստասերիալի նկարահանման հիմնական հարթակները, հայտնել է լրատվամիջոցը։ Ըստ...

Load More
Xosum
  • Լուրեր
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից
Քաղաքականություն

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչել 9-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերի ընդհանուր...

Read moreDetails
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ
Ներքաղաքական

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05

Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն, սակայն հրաժարվել է...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ