Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքել է գազի գնի հնարավոր բարձրացման մասին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տեղեկությունը և նշել, որ այն չի համապատասխանում իրականությանը։
ՀԾԿՀ-ն հայտնել է, որ բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում։ Գերատեսչությունից հավելել են, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ցանկացած որոշման կամ գործընթացի դեպքում հանձնաժողովը հանրությանը կտեղեկացնի սահմանված կարգով և պաշտոնական հարթակներով։
«Ժողովուրդը» հայտնել էր, որ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկություն է ստացել, որ առաջիկայում գազի գինը վերանայվելու է։ Ըստ թերթի աղբյուրի՝ «Գազպրոմ Արմենիան» ՌԴ-ից է ստացել է նման գործընթաց սկսելու հանձնարարություն։




































