Զինված ուժերում ցուցակագրում են զինծառայողներին՝ ընտրություններին նրանց ընտանիքի անդամների մասնակցությունն ստուգելու համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Օրաթերթի աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողներին զգուշացրել են, որ ստուգվելու է՝ արդյոք նրանք և իրենց ընտանիքի անդամները մասնակցե՞լ են հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պարբերականի, այնուհանդերձ, չի հստակեցվել, թե ո՞ւմ օգտին պետք է քվեարկել։
Այս գործընթացը դժգոհություն է առաջացրել, քանի որ չեղարկվել են նաև այդ օրերի համար պլանավորված արձակուրդները, հավելել է պարբերականը։
ԶԼՄ-ները մարտի վերջին գրել էին, որ նախընտրական տրամաբանությամբ պայմանավորված՝ Պաշտպանության նախարարությունը պահանջել է, որ արցախցի զինծառայողների ընտանիքների անդամները հրատապ կարգով ՀՀ քաղաքացիություն ստանան։





































