Ռուսաստանյան իշխանությունները Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ղեկավարի պաշտոնում դիտարկում են հայազգի բժիշկ, ակադեմիկոս Արմաիս Կամալովի թեկնածությունը, գրել է «Փաստ» թերթը։
Թերթի փոխանցմամբ՝ Կամալովի թեկնածությունը պատահական չէ, քանի որ նա ճանաչված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում և տարիներ շարունակ իրականացնում է հայապահպանությանն ուղղված ծրագրեր։
Կամալովը բժշկական գիտությունների դոկտոր է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Նա ղեկավարում է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական ինստիտուտի համալսարանական կլինիկան։
Ապրիլից մամուլում և հասարակական շրջանականերում քննարկումներ էին սկսվել ՌՀՄ ներկայիս ղեկավար Արա Աբրահամյանի հնարավոր փոփոխության հարցով։




































