Երևանում վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի (Վարդան Մարկոսյան-խմբ․) նկատմամբ դատարանը երկամսյա տնային կալանք է կիրառել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել և քրեական վարույթ էր նախաձեռնվել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու, խուլիգանության հատկանիշներով։ Մարկոսյանը զրկված էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, նրա նկատմամբ վարույթ էր նախաձեռնվել նաև այդ արգելքը խախտելու հոդվածով։ Ավելի ուշ ՔԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։
Ապրիլի 23-ին սոցցանցերում հրապարակվել էր տեսանյութ, որում երևում էր, որ Մարկոսյանը մտածված գերազանցում է ավտոմեքենայի արագությունը։ Նա տեսանկարահանել էր արագությունը գերազանցելու պահը՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի հիմա կնվաստացնի, ինչն ավարտվել էր ավտովթարով, կային վիրավորներ, այդ թվում՝ Մարկոսյանը։ Բախվել էին նրա վարած Mercedes CLS, Jaguar-ը և 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Ավելի ուշ սոցցանցերում Մարկոսյանը հայտնել էր, թե արագությունը գերազնացելի կարծես «հիպնոսացել» էր։




































