Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի շրջանակում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու երկկողմ համագործակցությունը։
Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են համագործակցության խորացման կարևորությունն այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում Երևանի և Կիևի համար։
«Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Փաշինյանը Զելենսկու հետ շփումներում նախկինում հայտարարել էր, որ Հայաստանը շահագրգռված է Ուկրաինայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ, Ուկրաինայում շուտափույթ խաղաղության հաստատմամբ։





































