Երևանի 23-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 12-19-ը, Armenia Today-ին հայտնել է փառատոնի մամուլի խոսնակ Ռոզա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ծրագրում կներկայացվեն տարբեր երկրների մրցութային ֆիլմեր, ինչպես նաև ֆիլմեր խոշոր միջազգային կինոփառատոներից, այդ թվում՝ Կաննի և Բեռլինի։ Ակնկալվում է հայտնի կինոգործիչների մասնակցություն։ Կազմակերպիչները խոստանում են լրացուցիչ մանրամասներ հայտնել ավելի ուշ։
22-րդ փառատոնն անցկացվել էր 2025 թվականի հուլիսի 13-20-ը։ Մասնակցել էին ավելի քան 30 երկրի կինոգործիչներ, այդ թվում՝ Ամիր Նադերին, Աբդերահմանե Սիսակոն, Աթենա Ցանգարին, Ֆիդոն Պապամիխայելը, Մարկո Մյուլլերը և Ադա Սողոմոնը։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004 թվականից և համարվում է տարածաշրջանի ամենախոշորներից մեկը։ Տարիների ընթացքում փառատոնը հյուրընկալել է համաշխարհային կինոյի բազմաթիվ հայտնի դեմքերի, այդ թվում՝ Տոնինո Գուերային, Կլաուդիա Կարդինալեին, Ֆանի Արդանին, Նիկիտա Միխալկովին, Ալեքսանդր Սոկուրովին, Կիմ Կի-դուկին, Օռնելլա Մուտիին, Նաստասյա Կինսկիին, Քևին Սփեյսիին և Թերի Ջորջին։
Կարդացեք նաև՝
Հույսեր, գաղտնիքներ, հիշողություններ և պատմություն․ «Ոսկե ծիրանի» դիտարժան ընտրանին






































