Ծանրորդ Էմմա Պողոսյանը (86 կգ) հռչակվել է Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Նա երկամարտում գրանցել է 248 կգ արդյունք (107 կգ +141 կգ)։ Պոկում վարժությունում նա երրորդն էր, հրում վարժությունում՝ առաջինը։
Առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել նաև Հայաստանը ներկայացնող Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը և Արա Աղանյանը։ Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-26-ը։






































