Հայաստանի առանձին հատվածներում ապրիլի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 20-22 աստիճան, երեկոյան՝ 13-15 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 18-13 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 11-15 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 10-14 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 10-13 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-13 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 19-22 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 20-23 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 10-14 աստիճան։ Արցախում կանխատեսվում 21 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։





































