Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։
Գորիս-Սիսիան-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Ցողամարգ գյուղի հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։
ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։





































