Լիբանանի հարավում երկու առանձին միջադեպերի հետևանքով Ինդոնեզիայից ՄԱԿ-ի երեք խաղաղապահ է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով UNIFIL խաղաղապահ զորակազմին:
Աղբյուրի տվյալներով՝ մարտի 30-ին Լիբանանի հարավում անհայտ ծագման պայթյունի հետևանքով երկու խաղաղապահ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել:
Լիբանանի հարավում տեղակայված զորախմբի դիրքերից մեկի մոտ մարտի 30-ի գիշերն արկի պայթյունի հետևանքով զոհվել է ևս մեկ ինդոնեզացի խաղաղարար: Եվս մեկ խաղաղարար վիրավորվել է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ խաղաղապահների վրա հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ են: Գործակալությունը, վկայակոչելով լիբանանյան իշխանությունների տվյալները, նշում է, որ մարտի 2-ին Իսրայելի և լիբանանյան շիա «Հեզբոլլահ» խմբավորման միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1240 մարդ, այդ թվում՝ ավելի քան 120 երեխա և մոտ 80 կին:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ Իսրայելը մարտի սկզբին հարավային Լիբանանի բնակելի շրջաններում կիրառել էր սպիտակ ֆոսֆոր։





































