ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի վեց րոպեանոց տեսանյութում հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ:
Նա նաև ասել է, որ Իրանում ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի բոլոր նպատակները չեն իրագործվել
Թրամփը նախազգուշացրել է Իրանի անվտանգության ծառայության ղեկավարներին, ներառյալ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, «վայր դնել զենքերը և ստանալ լիակատար անձեռնմխելիություն», հակառակ դեպքում՝ սպառնացել է նրանց ոչնչացմամբ:
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանում իշխանությունն ստանձնելու պատրաստ թեկնածու դիտարկվող անձինք ամերիկյան ու իսրայելական հարվածների հետևանքով մահացել են։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:





































