Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից 2025 թվականի հունիսին հասցված հարվածներից հետո Իրանը ՄԱԳԱՏԷ-ին զրկել է իր միջուկային ծրագրի ամենակարևոր կողմերի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելության ունենալու հնարավորությունից, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Նշվում է, որ պատշաճ հասանելիության բացակայության դեպքում ՄԱԳԱՏԷ-ն չի կարողանում ստուգել հարձակման ենթարկված օբյեկտների կամ այնտեղ գտնվող միջուկային նյութերի վիճակը։
ՄԱԳԱՏԷ-ն հավելել է, որ իրանական միջուկային օբյեկտների վրա հարվածներն ստեղծել են աննախադեպ իրավիճակ, սակայն կարծում է, որ Իրանի համար կարևոր է վերադառնալ միջազգային միջուկային վերահսկողության տակ։
2025 թվականի սեպտեմբերի 9-ին Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնության էին եկել համագործակցության նոր ընթացակարգերի շուրջ։ Թեհրանը դադարեցրել էր համագործակցությունը գործակալության հետ հունիսին՝ Իսրայելի հարձակումից հետո։ Սեպտեմբերի 27-ին Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնվել էին ԵՄ եռյակի կողմից 2015 թվականի միջուկային համաձայնագրի շրջանակներում գործարկված պատժամիջոցների մեխանիզմի շրջանակներում։





































