Թուրքիայում F-16 ռազմական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է օդաչուն, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Ըստ նախարարության՝ ռադիոկապը F-16 կործանիչի հետ կորել է, և դրա գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը դադարել է ստացվել ժամը 01:56-ից։ Այն թռիչք էր կատարում Բալըքեսիրի 9-րդ գլխավոր ավիաբազայից:
«Անմիջապես սկսված որոնողական-փրկարարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ինքնաթիռը կործանվել է, բեկորները հայտնաբերվել են»,- ասված է հայտարարության մեջ։
Ռազմական գերատեսչությունը նշել է, որ վթարի պատճառը դեռևս անհայտ է և կպարզվի հետաքննությունից հետո։






































