«Տաշիր Արենայում» փետրվարի 25-ին տեղի կունենա երիտասարդների հանդիպումն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի հետ, տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
«Սա հնարավորություն է բաց և անկեղծ միջավայրում բարձրացնել Ձեզ հուզող հարցերը, խոսել կարևոր թեմաների մասին և ստանալ ուղիղ պատասխաններ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Հանդիպման ընթացքում տեղի կունենա նաև «Միսթր ուժ»-ի պաշտոնական պրեզենտացիան: Միջոցառումը կմեկնարկի ժամը 19:30-ին: Մասնակցությունը հաստատելու համար ցանկացողները պետք է գրանցվեն հետևյալ հղումով։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին։ Փետրվարի 10-ին կուսակցության նախագահ էր ընտրվել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը։ Կուսակցության համագումարում որոշում էր կայացվել վարչապետի թեկնածու առաջադրել Սամվել Կարապետյանին։ Փետրվարի 15-ին հայտնի էր դարձել, որ կուսակցության ցուցակն ընտրություններում կգլխավորի Կարապետյանի եղբորորդին՝ շարժման համակարգողը՝ որպես «անցումային համակարգող»։





































