Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2026թ․ հունիսի 7-ին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը համապատասխան հրամանագիր է ստորագրել։
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության մասին հայտնել էին «Ուժեղ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այլն:



































