Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 1-ին, հանդիպումը տեղի կունենա Աբու Դաբիում, հայտարարել ՌԴ է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՌԲԿ-ն։
Նրա խոսքով՝ Մոսկվան հրապարակայնորեն որևէ փաստաթուղթ չի քննարկում՝ համարելով, որ բանակցությունները պետք է շարունակվեն փակ դռների հետևում։
«Կարծում ենք, որ սա պետք է արվի գաղտնի, փակ դռների հետևում, ինչն էլ տեղի է ունենում»,- նշել է նա։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «սա վնասում է բանակցությունների գործընթացին», քանի որ «այս բանակցությունները շատ զգայուն թեմայի շուրջ են»։
Աբու Դաբիում կայացած բանակցություններից հետո կողմերն ակտիվացրել են շփումները: Զուգահեռաբար, Վաշինգտոնն ու Կիևը քննարկում են Ուկրաինայի համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ձևաչափը և եվրոպացի գործընկերների դերը: Հունվարի 28-ին հայտնի էր դարձել, որ Ուկրաինան և Ռուսաստանը 20 կետանոց շրջանակային խաղաղության փաստաթուղթ կստորագրեն Միացյալ Նահանգների հետ առանձին, ընդ որում՝ Եվրամիության երկրները ստորագրման կողմեր չեն դառնա։






































