Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը հունվարի 23-ին կարգալույծ է հռչակվել, հայտնել են Մայր Աթոռից։
Էջմիածնից նաև տեղեկացրել են, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն Անանանյանին կարգալույծ է հռչակել իր դիմումի համաձայն։
«Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով»,- ասված է հայտարարության մեջ։
Անանյանի կարգալույծ հռչակվելու պատճառը նշված չէ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ից պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր ևս պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Հունվարի 5-ին Փաշինյանը և տասը եպիսկոպոս հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին: Արդյոք Անանյանին անչվող որոշումը կապ ունի՞ իշխանություն-եկեղեցի խնդիրների հետ, հայտնի չէ:




































